Մեծ քանակությամբ թուրքական ԶՈՒ-ի զրահատեխնիկա (այդ թվում տանկեր) շարժվում է դեպի Իրաքի հետ սահման՝ Սիլոպի քաղաք: Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է ցամաքային գործողություն սկսել Իրաքում, եթե իրաքյան սահմանից Թուրքիայի ազգային անվտանգությանը սպառնալիք առաջանա: